Ներքին 5 տարի առաջ - 14:35 24-02-2021

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՀՊՏՀ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ-ից հետո մտել են նաև Երևանի պետական տնտեսգիտական համալսարան։

Բուհի դարպասները կողպված էին: Ներս մտնել փորձող ակտիվիստների ու ոստիկանների, այդ թվում՝ կարմիր բերետավորների միջև բախում է եղել։

Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ոստիկաններն իրենց հայտնել են՝ համալսարանի դարպասները կողպելու որոշումը բուհի ղեկավարությանն է:

Ի վերջո, անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաջողվել է մտնել շենք:

Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի մասնակիցները մտել էին Երևանի պետական համալսարանի շենք:

Ակցիայի մասնակիցները համալսարանականներին կոչ են արել միանալ իրենց։ Նրանք վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան», «Դասադուլ», «Ուսանող՝ միացիր»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է