Մամուլ 5 տարի առաջ - 10:10 24-02-2021

ՎԱՐԴԱՆԻԿԸ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ Է ՓՆՏՐՈՒՄ. ԻՐԱՎՈՒՆՔ

«Իրավունք թերթը գրում է. «Խորհրդարանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի ականջին հասել են շշուկներ, որ Գագիկ Ծառուկյանը նրան չի տեսնում ապագայում «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների շարքում:

Ուստիեւ Վարդան Ղուկասյանը կենտրոնացել է նոր քաղաքական հանգրվան գտնելու գործի վրա: Թե որտեղ է իրեն ապագայում տեսնում Ղուկասյանը, ինքն արդեն իսկ ակնարկում է` հիշելով, թե ում նախագահության օրոք էր վայելում Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:

Եվ այսպես` օրերս «Իրավունքի» հետ զրույցում Ղուկասյանը ոչ ավել, ոչ պակաս ասել է. «Եթե կիրակի ընտրություն լինի, ու Քոչարյան Ռոբերտը իր թեկնածությունն առաջադրի, միանշանակ իրեն եմ պաշտպանելու...»: Իսկ ավելի վաղ Ղուկասյանը ԲՀԿ-ական պատգամավորների շարքում այն միակն էր, ով դեռեւս 2019 թվականին ասել էր. «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», բայց ներվել քաղաքական թիմի

կողմից` տեւական ժամանակ լռություն պահպանելով: Հիմա կարծես թե իրավիճակ է փոխվել նաեւ ԲՀԿ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը