Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 08:16 04-06-2021

«Քյավառցի Ռաֆոյի» թիկնապահի սպանության կասկածյալին փնտրում են Արագածոտնում․ Իրավունք

«Նախօրեին Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով, ինչպես հայտնի է, սպանվել է «Քյավառցի Ռաֆո» անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն: Հանցագործի թիրախը, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել կինո «Մոսկվայի» դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում:

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ սպանության մեջ կասկածվողին իրավապահները փնտրում են Արագածոտնի մարզի քաղաքներից մեկում: Մասնավորապես, ըստ նույն լուրերի, կասկածվողը ռուսալեզու մի երիտասարդ է, ով մտել է տվյալ քաղաքի խա­նութները, առևտուր արել՝ սիգարետ գնել, ինչը ֆիքսել են տեսախցիկները: Ապա գլխարկը դրել գլխին և անհետացել տեսախցիկների տեսա­դաշտից:

Նույն տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության վեցերորդ վարչության աշխա­տակիցները երեկվանից այդ քաղաքում են և մանրամասն տարբեր վայրերում զննություններ են կատարում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի