Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 20:38 23-02-2021

ՀԵՅԼԻ ԲԻԲԵՐԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԼԱՅՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԻՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինչպես փոխանցում է Spletnik.ru-ն, 24-ամյա Հեյլի Բիբերը երկրպագուների հետ կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով: Նա ավելի վաղ եղել է Women's Going for Goal podcast- ի հյուրը, որտեղ ավելի ընդարձակ է ներկայացրել այդ ամենը:

Ջասթին Բիբերի կինը, ով ունի 173սմ հասակ և 49 կգ քաշ, իր գեղեցկության գաղտնիքներից մեկը համարում է մարզումները:

«Ես շատ եմ սիրում պիլատես և բռնցքամարտ: Շաբաթը մի քանի անգամ մարզասրահ եմ հաճախում ՝ ուժային և սրտային մարզումներ կատարելու: Նախկինում ես զբաղվում էի բալետով, ուստի պիլատեսը հենց այն վարժությունն է, որն ինձ օգնում է հասնել լավագույն մարզավիճակին: Դրանում շատ պարային շարժումներ կան, այդ պատճառով ես շատ եմ սիրում այդպիսի ֆիզիկական գործունեությունը»,- ասել է Հեյլին` նշելով, որ պիլատեսն օգնում է ոչ միայն ֆիզիկական մարզավիճակ պահպանել, այլև դրական ազդեցություն է գործում հոգեկան առողջության վրա:

Այնուհետև Հեյլին խոսել է դեմքի մաշկի խնամքի մասին: Նրա կարծիքվ դեմքի մաշկին փայլ են հաղորդում հատկապես կրկնակի մաքրումը և SPF գործոն ունեցող ապրանքների օգտագործումը: Նա նշել է, որ անձամբ հետևողական է գիշերային և ցերեկային խնամքին: Դեմքի կրկնակի մաքրում անում է՝ օգտագործելով նախ յուղային քսուք, ապա փրփուր և խոնավեցնող միջոցներ: Իսկ ամեն օրյա խնամքի համար պարտադիր օգտագործում է SPF կրեմներ: Նա խոստովանել է, որ այս ամենի կարևորությունը ավելի վաղ հասկանալու դեպքում, դրանք կօգտագործեր մինչև 24 տարեկան դառնալը:

Հեյլին նաև խոսել է անձնականի կյանքին վերաբերող որոշ թեմաներից: Նա խոստովանել է, որ հաճախ տառապում է լրատվամիջոցների ներկայությունից, հատկապես Ջասթին Բիբերի հետ ամուսնությունից հետո, ինչպես նաև սոցցանցերում տիրող քննադատությունից: Նա նշել է, որ նման խնդիրները փորձում է հաղթահարել հոգեբանի մոտ: Մոդելը նաև անդրադարձել է իր ամուսնու՝ Լայմ հիվանդության դեմ պայքարի մասին:

«Կարծում եմ, որ Լայմ հիվանդությունը ստիպում է ավելի լուրջ վերաբերվել սեփական առողջությանը և ուշադրություն դարձնել օրգանիզմում մյուս ախտանշաններին: Այս հիվանդությունն ընդհանուր առմամբ բավականին հետաքրքիր է. Շատերը պարզապես չեն հավատում, որ այն իրական է: Այնուամենայնիվ, ես այն ունեցել եմ և դիմագրավել : Ներկայումս ամուսինս ևս պայքարում է Լայմ հիվանդության դեմ: Նա բավականին լրջորեն է մոտենում այս հարցին: Իսկ բանալին ճիշտ բժիշկներ գտնելն է, ովքեր խորատես են և կհասնեն ձեր առողջական խնդիրների լուծմանը»,- կիսվել է Հեյլին իր փորձով:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան