Արտաքին 5 տարի առաջ - 13:40 18-02-2021

ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է իր հրաժարականի մասին:

Վարչապետի խոսքերով, նա թողնում է պաշտոնը, քանի որ չի կարղացել համաձայնության գալ իր թիմակիցների հետ ընդդիմադիր գործիչ, «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Նիկի Մելիայի ձերբակալության հարցում:

«Չնայած այս ամենի, իմ ամուր դիրքորոշումն այն է, որ անթույլատրելի է արդարադատություն իրականացնելը մեկ անձի նկատմամբ, նույնիսկ օրինական հիմքով, եթե դա կարող է ռիսկային լինել մեր քաղաքացիների համար կամ քաղաքական սրացումների պատճառ դառնալ»,- ասել է քաղաքական գործիչը:

Փետրվարի 17-ին Վրաստանի դատարանը Նիկի Մելիայի՝ 40.000 լարի (ավելի քան 12.000 ԱՄՆ դոլար) գրավի դիմաց գումարը չվճարելու համար խափանման միջոց է սահմանել ձերբակալումը: Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվում է ինքնակամ կատարել դատարանի որոշումը: Ներկայումս Մելիան գտնվում է իր կուսակցության շենքում, որը հսկվում է աջակիցների կողմից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին