Արտաքին 5 տարի առաջ - 10:30 16-02-2021

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ՁՅՈՒՆԸ ԿԱՐՄԻՐ ԵՎ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆ Է ՍՏԱՑԵԼ

Անտարկտիդայի ազգային գիտական կենտրոնի ֆեյսբուքյան կայքը հաղորդում է, որ Անտարկտիդայում տեղակայված «Ակադեմիկոս Վերնադսկի» ուկրաինական կայանի շրջակայքի ձյունը կարմիր և կանաչ գույն է ստացել:

Անոմալիայի պատճառը ձյան ծաղկումն է: «Նման գույն կարող է առաջանալ ձյան մեջ առկա միկրոսկոպիկ ջրիմուռների զարգացման արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ձյունը գունավորած ջրիմուռները բազմանում են սպորներով, որոնք դիմացկուն են ցածր ջերմաստիճանի հանդեպ: Ձյան կանաչ գույնն առաջանում է քլորոֆիլից, իսկ կարմիրը՝ կարոտինից, որոնք առկա են որոշ ջրիմուռների մեջ:

Նշվում է, որ գունավոր ձյունն արագացնում են կլիմայական փոփոխությունների գործընթացները: Այն վատ է արտացոլում արևի ճառագայթները և ավելի արագ է հալվում: Այժմ գիտնականները գլոբալ տաքացման մասշտաբները պարզելու համար մտադրված են պարզել, թե Անտարկտիդայի որ հատվածն է գտնվում ջրիմուռների ազդեցության տակ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան