Ներքին 5 տարի առաջ - 19:49 30-09-2021

Մի վառ գույն պակասեց, որի տեղը չի լրացվի. Հայկոն մեր հուշերում կմնա որպես մաքրամաքուր մարդ և արվեստագետ

Հրաշալի կոմպոզիտոր, հրաշալի մարդ, հրաշալի արվեստագետ: Այսպես են ընկերները, մտերիմները, գործընկերներն ու երկրպագուները հիշում երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին (Հայկ Հակոբյան), որի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը նշեց. «Հրաշալի, ազնիվ մարդ՝ իր հրաշալի արվեստով, մաքուր երգ-երգեցողությամբ. Հայկոն ստեղծեց իր ուրույն ոճը և անդավաճան մնաց այդ ոճի մեջ: Շատ մեծ սիրահար բանակ ուներ իր հետևից եկող: Շատ լավ մարդ՝ բոլորին բարի կամեցող: Սեր կար, շատ սեր կար Հայկոյի մեջ, և պատահական չէ, որ նրա երգերի մեջ սերը մեծ տեղ է զբաղեցնում: Մեր հիշողության մեջ մնալու են թե՛ նրա մաքրամաքուր երաժշտությունները, թե՛ այն, ինչ երգում էր Հայկոն. ինչ ստեղծում էր, ազնիվ էր, և դա ամենաբարձր գնահատականն է:

Ես սրտանց ցավակցում եմ բոլորիս, որովհետև Հայկոն մի լավ գույն էր մեր երկրում, նրա տեղը պակաս է մնալու, չի լրացվելու, որովհետև եզակի, յուրահատուկ, անկեղծ ստեղծագործող էր մեր Հայկոն»,

Սցենարիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանի խոսքով՝ հետխորհրդային սերունդն իրոք անկեղծ էր, քանի որ չկար ինտերնետ, չկային սոցիալական կայքեր, և ամեն բան զարգանում էր բնական հունով: «Այդ սերնդի վառ ներկայացուցիչը Հայկոն էր, որի ամեն երգը յուրահատուկ է: Նա շատ հետաքրքիր ու ճաշակով գործեր էր ստեղծում: Չեմ կարող առանձնացնել մի ստեղծագործություն. բոլորն էլ լավն են: Երբ Հայկոյի արվեստը սիրում ես, սիրում ես լիարժեք»,- նշեց Մարկոսյանը:

«Հայկոն ապրող տեսակ է: Չեմ կարող ասել, թե քանի տոկոսով, բայց նա մեզ մեկս մյուսի հանդեպ առավել բարի դարձրեց: Մենք սովոր ենք մարդկանց կորցնել, նոր ըստ արժանվույն գնահատել: Հայկոյի հետ լավ ընկերներ ենք եղել, տարբեր առիթներ ենք նշել: Այսօր շատ կոտրված ենք: Ես փորձում եմ համապատասխան բառեր գտնել, բայց դժվարանում եմ»,-խոստովանեց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն:

Նա հիշեցրեց, որ այսօր Հայկոյի երգերն են հնչում Հանրապետության հրապարակում, մետրոյի կայարաններում: «Դա խոսում է Հայկոյի արժեքի մասին: Կարծում եմ՝ կանցնի ժամանակ, և մենք առավել կգիտակցենք նրան»,- եզրափակեց Արամեն:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան