Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 12:58 03-03-2021

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄՈԴԵԼ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԱՄԱՆԴԱ ԴԵՄՄԻ ՖՈՏՈՇԱՐՔՈՒՄ

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Լուսանկարներն արվել են արվեստագետ Ամանդա Շիր Դեմմի կողմից՝ արհեստական ժայռի խոռոչում։ 41-ամյա հեռուստաաստղը նկարում փակել է աչքերը և կրում է կաթնագույն, անթև, երկար զգեստ, իսկ մազերն արձակված են։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը ուսանկար էր հրապարակել Dolce & Gabbana ապրանքանիշի նոր 2021 թվականի աշուն–ձմեռ հավաքածույի առցանց ցուցադրությունից, որտեղ կրում էր սև ներքին հագուստ։ Տեսքն ամբողջացրել էր երկար ձեռնոցներով, գեղեցիկ աքսեսուարներով և մուգ դիմահարդարմամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով