Մամուլ 5 տարի առաջ - 10:20 12-02-2021

ՈՐՔԱՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 100, իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 959 հազար 700:

Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը ավելացել է 4400-ով: Սակայն սրան մասնագետներն ունեն իրենց բացատրությունը. բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած եւ 2019-ին ՀՀ վերադարձած մեր քաղաքացիները 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել երկրից դուրս գալ, եւ այս պատճառով է, որ բնակչության թվաքանակը, պաշտոնական տվյալներով, ավելացել։

Բայց, չնայած սրան, 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը, հակառակը, նվազել է 1200-ով: Ընդ որում՝ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կանայք թվով գերակշռել են տղամարդկանց. 2 մլն 964 հազար 100-ից 1 մլն 565 հազար 600-ը կին է, իսկ 1 մլն 398 հազար 500-ը տղամարդ։

Բացի մշտական բնակչության թվաքանակի ավելանալուց, աճել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2018 թվականին ծնվածների թիվը կազմել է 36574, ապա 2019-ին՝ 36041, 2020-ին՝ 36448, այսինքն՝ ծնվածները 407-ով ավելացել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան