Մամուլ 5 տարի առաջ - 10:05 06-02-2021

ՈՒՄ «ՄԵՂՔՈՎ» Է ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ 603 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ ՔԻՉ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեն ի սկզբանե, նախատեսվածի համեմատ, պակաս է լինելու 603 մլն դրամով: Պատճառը նախորդ տարվա ընթացքում կառավարության կողմից սուբվենցիաներ չտրամադրելն ու ծրագրերի անկատար մնալն է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ավագանու փետրվարի 9-ի նիստում փոփոխություն է կատարվելու Երեւանի քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին որոշումներից մեկում: Այդ նիստի օրակարգում լինելու է 17 հարց, որոնցից մեկն էլ հենց բյուջեի նախագծում փոփոխություններն են լինելու: Մասնավորապես, փոփոխությամբ նախատեսվում է պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների՝ 2020 թվականի բյուջեն կրճատել 342 մլն դրամով, իսկ Երեւան համայնքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումները (սուբվենցիաներ)՝ 261 մլն դրամով, որի արդյունքում Երեւան համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային եւ ծախսային մասերը համապատասխանաբար կնվազեն 603 մլն դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը սուբվենցիաների մասին է, որ պետք է կառավարությունը տրամադրեր ծրագրի իրականացման համար, սակայն չի իրականացվել, եւ գումարներն էլ չեն տրվել, որի պատճառով էլ բյուջեում այդպիսի փոփոխություններ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այստեղ մեղավորությունը նաեւ Ֆինանսների նախարարությանն է, որն ուշացրել է նախագիծը եւ նոր խնդիրների հանգեցրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան