Ներքին 5 տարի առաջ - 21:47 03-07-2021

Նոր նիշերով համարանիշները տրամադրվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով․ ՃՈ

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:

Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը:
Էլփոստերի հասցեները՝

Երևանի ՀՔԲ – [email protected]
Կոտայքի ՀՔԲ – [email protected]
Սևանի ՀՔԲ – [email protected]
Կապանի ՀՔԲ – [email protected]
Գորիսի ՀՔԲ – [email protected]
Աշտարակի ՀՔԲ – [email protected]
Վանաձորի ՀՔԲ – [email protected]
Արմավիրի ՀՔԲ – [email protected]
Արտաշատի ՀՔԲ – [email protected]
Իջևանի ՀՔԲ – [email protected]
Մարտունու ՀՔԲ [email protected]
Վայքի ՀՔԲ – [email protected]
Գյումրու ՀՔԲ – [email protected]

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը