Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:19 01-02-2021

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՊՈՒՏԻՆԻ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության կարգավորմանը մասնակցելու համար: Այս մասին նա ասել է ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, որոնց թվում էր «Gazeta.Ru»-ի թղթակիցը: Նրա խոսքով, հակամարտությունն ավարտվել է հենց Ռուսաստանի ղեկավարի աշխատանքի շնորհիվ: «Ընդ որում՝ սա մանրակրկիտ աշխատանք էր, անկեղծ ասած, ես մի օր դիտել եմ այդ աշխատանքը: Վլադիմիր Վլադիմիրովիչը ամենժամյա քննարկումների մեջ էր այս հակամարտության բոլոր մասնակիցների հետ»,- ասել է Մեդվեդևը: «Եթե չլիներ նրա աշխատանքը, հնարավոր է, որ այս հակամարտությունը շարունակվեր մինչ օրս: Սա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես կարծում եմ, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»,- ավելացրել է Մեդվեդևը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան