Ներքին 5 տարի առաջ - 14:41 28-01-2021

«ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԿՈՒՂՂԻ ԻՐ ՄԵՋՔԸ՝ ՎԵՐԱԳՆԱՀԱՏԵԼՈՎ ԱՆՑԱԾԸ»․ ՀՀ ԱԻ ՆԱԽԱՐԱՐ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ ուղերձ է հղել ․

«Սիրելի՛ հայրենակիցներ և զինակից ընկերներ,

Այսօր, ավելի քան երբևէ, մենք մեր անսասան վստահությունը պետք է հայտնենք համաժողովրդական ուժի՝ բանակի, նկատմամբ։

44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ ողջ հայությունը՝ երկրի ներսում, թե սահմաններից դուրս, բանակի կողքին է, և այդ հավատի շնորհիվ անհավասար պայքարում հայ զինվորն արեց առավելագույնը։

Խոնարհվում եմ մեր նահատակների շիրիմների առաջ և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց հարազարտներին։

Ես համոզված եմ, որ մեր բանակը կուղղի իր մեջքը՝ վերագնահատելով անցածը և շարունակելով կրել իր պատվավոր պատասխանատվությունը, քանզի առաջին հերթին հայոց բանակից է կախված պետության և ժողովրդի ներկան ու ապագան։

Վստահեցնում եմ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կանգնած է բանակի թիկունքին և զորավիգ կլինի բանակաշինության բոլոր ձեռնարկումներին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին