Ներքին 5 տարի առաջ - 13:20 25-01-2021

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆ ՓԱԿ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մասնավորապես փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Իսկ Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Բքի պատճառով փակ է նաև Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանաապարհը,կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ։ Ներակյումս իրականացվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված