Արտաքին
Իսրայելի ԱԳ նախարարը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից
11:00 25-10-2023
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հրաժարվել է հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտության վատթարացման կապակցությամբ:
Սաակաշվիլին Փաշինյանին և Ալիևին հորդորել է դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա կարգավորումը
10:42 25-10-2023
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կքննարկի Արցախի առևանգված գործիչների վերադարձի հարցը
10:28 25-10-2023
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տնօրենը հանդիպելու է իրենց թիմի անդամների հետ քննարկելու այն ուղիները, որոնցով կարող եմ օգնել Արցախի առևանգված ղեկավարների և քաղաքացիական անձանց:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին
09:30 25-10-2023
Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում
08:53 25-10-2023
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կործանիչները հարվածներ են հասցրել «ռազմական ենթակառուցվածքին» և «ականանետների արձակման վայրերին»:
Սպիտակ տունը նախատեսում է ամերիկացիների զանգվածային տարհանում Մերձավոր Արևելքից
08:41 25-10-2023
Սպիտակ տունը «խելամիտ արտակարգ պլանավորում» է իրականացնում՝ ամերիկացիներին Մերձավոր Արևելքից տարհանելու համար, եթե Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը վերաճի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության։
Իրանը մտադիր է առաջիկա ժամերին ուժեղացնել հարձակումները ամերիկյան զորքերի վրա
08:28 25-10-2023
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացնում է, որ Իրանը մտադիր է առաջիկա ժամերին ուժեղացնել հարձակումները Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի վրա:
Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
23:15 24-10-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Էրդողանը և Պուտինը քննարկել են Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամը
23:00 24-10-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը զորավարժություն են անցկացրել
18:27 24-10-2023
Շուրջ 1.5 տևած զորավարժությանը ներկա են գտնվել նաև Ադրբեջանի, Ջիբութիի, Ֆիլիպինների, Կոսովոյի, Կատարի, Լիբիայի և Պակիստանի զինվորական դիտորդները:
Սթոլթենբերգ կարծում է, որ Իրանը և «Հեզբոլլահ»-ը չպետք է օգտվեն հակամարտությունից
18:18 24-10-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է՝ Իրանը և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը չպետք է օգուտ քաղեն մերձավորարևելյան հակամարտությունից։
Կիևը սպառնում է հարվածել Աբխազիայում տեղակայվող ռուսական ռազմանավերին
17:58 24-10-2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը գործողություններ կիրականացնեն ընդդեմ ռուսական ռազմանավերի նաև Աբխազիայի տարածքում։
Վրաստանում ձերբակալվել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը
17:38 24-10-2023
Վրաստանում ձերբակալվել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը՝ 67-ամյա Ջուզեպպե Սկանգան, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
ՌԴ-ն և Իսրայելը ինտենսիվ երկխոսություն են վարում, կարծիքներ են փոխանակում․ Պեսկով
17:32 24-10-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն և Իսրայելը կանոնավոր ու ինտենսիվ երկխոսություն են վարում, անընդհատ կարծիքներ են փոխանակում։
Մակրոնն առաջարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարել միջազգային կոալիցիայի շրջանակներում
17:13 24-10-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիան ընդլայնել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ։
Սթոլթենբերգը կոչ է արել մինչև նոյեմբերի վերջ դաշինքի կազմում ընդգրկել Շվեդիային
16:59 24-10-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել մինչև նոյեմբերի վերջ դաշինքի կազմում ընդգրկել Շվեդիային:
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի չի ունենա «3+3» հարթակի շրջանակներում
16:45 24-10-2023
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափը երբեք չի դիտարկվել որպես հակամարտությունների լուծման հարթակ։
Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են իրականացվել
16:18 24-10-2023
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ երկրի 77 նահանգներում իրականացված միաժամանակյա ոստիկանական գործողության ընթացքում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել։
Լեհաստանի ընդդիմությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Դոնալդ Տուսկի թեկնածությունը
16:02 24-10-2023
Լեհաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում որհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հայտարարել են վարչապետի պաշտոնում Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկի առաջադրման մասին:
ՌԴ Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է հայկական վարորդական իրավունքների իրավունքների ճանաչման հարցը
15:37 24-10-2023
ՌԴ Պետդուման անորոշ ժամկետով հետաձգել է երկրի տարածքում Հայաստանի քաղաքացիների կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեության ծավալման դեպքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը։
ՀԱՄԱՍ շարժումը պատանդ է պահում 30 երեխայի. Իսրայելի նախագահ
15:28 24-10-2023
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատանդ է պահում 30 երեխայի։
Ֆրանսիան նախազգուշացրել է «Հեզբոլլահ»-ին. չմիջամտել Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը
15:14 24-10-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը հստակ նախազգուշացրել է «Հեզբոլլահ»-ին չմիջամտել Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը։
Վաշինգտոնը գոհ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն ուղղված Էրդողանի քայլից
14:28 24-10-2023
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հայտի հաստատման վերաբերյալ Թուրքիայում ընթացած գործողություններին:
«Ղրիմի հարթակ»-ի շրջանակներում կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը
14:06 24-10-2023
Պրահայում ընթացող «Ղրիմի հարթակ» համաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի ու Ուկրաինայի խորհրդարանների նախագահների հանդիպումը։