Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արտահայտվել է Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման օգտին՝ նշելով, որ ռուս ժողովուրդը թանկ է վրաց ժողովրդի համար:
«Երկխոսությունը պետք է շարունակվի մեկ պարզ պատճառով. ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է։ Նրանք մեր հարևան երկիրն են։ Քաղաքականությունը փոխվում է, բայց ժողովուրդը մնում է նույնը։
Նույնիսկ եթե Անտարկտիդան հալվի, մենք միևնույն է հարևաններ կմնանք։ Հետևաբար, երկխոսությունը միշտ անհրաժեշտ է, և մենք պետք է այն պահպանենք», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։