Արտաքին 9 ժամ առաջ - 23:50 21-11-2026

Նոր թանկացումներ Գերմանիայում

Գերմանիայում դեկտեմբեր-փետրվարին կաճեն տեղական մատակարարների բազային սակագներից օգտվող միլիոնավոր տնային տնտեսությունների գազի և էլեկտրաէներգիայի վճարները, հայտնել է dpa-ն։

Verivox վերլուծական պորտալի տվյալներով՝ միջին թանկացումը կկազմի 8 տոկոս և պայմանավորված է Իրանի հետ պատերազմի ֆոնին էներգիայի գնման ծախսերի և էլեկտրացանցերից օգտվելու վճարների աճով։

Տարածաշրջանային մատակարարները հայտարարել են դեկտեմբերին, հունվարին և փետրվարին սակագների բարձրացման 329 դեպքի մասին։ Verivox-ի փորձագետ Թորստեն Շտորկի խոսքով՝ գազի և էլեկտրաէներգիայի մեծածախ գները, որոնք կտրուկ աճել էին 2026 թվականի փետրվարին Իրանի հետ պատերազմի սկսվելուց հետո, միայն այժմ են սկսում անդրադառնալ սպառողների ծախսերի վրա։

Տարեսկզբից Գերմանիայում գազի մեծածախ գները գրեթե եռապատկվել են։ Ռուսական խողովակաշարային գազի մատակարարումների դադարեցումից հետո երկիրն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվել հեղուկացված բնական գազից (ՀԲԳ), որի համաշխարհային գներն աճել են Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։

Տարեկան 4 հազար կՎտ·ժ էլեկտրաէներգիա սպառող երեք հոգանոց ընտանիքի համար 8 տոկոս թանկացումը նշանակում է տարեկան մոտ 128 եվրոյի լրացուցիչ ծախս։ Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կազդի շուրջ 3,7 միլիոն տնային տնտեսության վրա։ Մասնավորապես, գների բարձրացման մասին հայտարարել են EnBW, EWE, Rheinenergie և Mainova ընկերությունները։

Տարեկան 20 հազար կՎտ·ժ գազ սպառող առանձնատան համար լրացուցիչ ծախսերը կկազմեն տարեկան միջինը մոտ 370 եվրո։ Գազի սակագների բարձրացումը կազդի մոտ 1,9 միլիոն տնային տնտեսության վրա։

Գների վերանայման մասին հայտնել են, մասնավորապես, Gasag, E.ON, EWE և EnBW ընկերությունները։

Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության տվյալներով՝ տնային տնտեսությունների ավելի քան մեկ հինգերորդն էլեկտրաէներգիա է ստանում բազային սակագնով, իսկ գազ՝ մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդը։

Երկրում նման սակագներով աշխատում են էլեկտրաէներգիայի շուրջ 700 և գազի 800 մատակարարներ։

Ամենից շատ դիտված

09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր
16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան