54-ամյա Մասիս Թորոսյանը կնոջ և աղջկա հետ ապրում է Գյումրիի տնակներից մեկում։ Տարրական կենցաղային պայմաններ չունեցող փոքրիկ տնակում ապրում են վարձով, որի համար ամսական 15 հազար դրամ են վճարում։
Մասիս Թորոսյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ դժգոհել չի սիրում, թամբալ մարդ չէ, սակայն որքան էլ աշխատի, չի կարողանում այնքան գումար վաստակել, որ կարողանա տուն գնել։
«Թամբալ մարդ չեմ, բայց չեմ կարող էնքան աշխատել, որ տուն առնեմ։ 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան։ Մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի»,- իր կենցաղային պայմաններն է նկարագրում տղամարդը։
Տնակում ապրող ընտանիքի համար ձմեռը հատկապես դժվար է։ Ջեռուցման հարցը մշտական հոգս է, իսկ փոքրիկ տնակը տաքացնելու համար ստիպված են վառել այն, ինչ ձեռքներն է ընկնում։ Տնակներում ջեռուցման շրջանը սկսվում է հոկտեմբերից և շարունակվում մինչև ապրիլ-մայիս։
Մասիս Թորոսյանի խոսքով՝ կինը բնակարանի հասանելիք ունի, սակայն ընտանիքը մինչ օրս չի ստացել այն։ Տարբեր տարիներին տարբեր պատճառներով մերժվել է կնոջ դիմումը, և այս ընթացքում նրանք ստիպված են շարունակել ապրել վարձակալած տնակում։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան