Ներքին 11 ժամ առաջ - 22:03 21-11-2026

ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան

Դիմել եմ Հայփասին՝ կենսաչափական անձնագիր ստանալու համար, իսկ ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան:

Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Եթե մերժեն, պատրաստվում եմ դատական կարգով վիճարկել այդ ակտը՝ հասնելով ընդհուպ մինչև ՄԻԵԴ:

Վստահ եմ, որ իրավունքն ու արդարությունը մեր կողմից են, և վաղ թե ուշ հասնելու ենք մեր անձնագրերից այդ ցեղասպանական պետության բացառմանը:

Ի դեպ, 2024թ. ստացած ՀՀ իմ անձնագրում ծննդավայրս նշված է Ստեփանակերտ, իսկ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետություն. ահա ձեզ իրավական հետևողականություն ու որոշակիություն...»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր
16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան