Մամուլ 3 ամիս առաջ - 08:51 25-06-2026

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից:

ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել էր իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով և թեման, ըստ նրա, փակված է: Ավելին, հորդորում էր իր ընտանեկան հարցերի մեջ չմտնել:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություններով՝ ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել և սկսել է հանգամանքների քննությունը։

Այսինքն՝ իրավապահները ոչ թե անտեսել են ներկայացված հաղորդումը, այլ հակառակը՝ այն համարել են բավարար հիմք՝ նախնական քննություն սկսելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Տիգրան Արզաքանցյանը պետք է հրավիրվի քննչական մարմին՝ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Քննությունը պետք է պարզի՝ արդյոք նախկին կնոջ կողմից ներկայացված բռնության վերաբերյալ պնդումները համապատասխանում են իրականությանը, թե այդ ճանապարհով ինչ որ բան է Ռոտենբերգն ուզում նախկին ամուսնուց: Սակայն պարզաբանման այս գործընթացը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, կարող է որոշակի ժամանակ ձգվել, քանի որ Արզաքանցյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս։

Նկատենք, որ թե՛ Տիգրան Արզաքանցյանը, թե՛ Նատալյա Ռոտենբերգը հանրությանը հայտնի անձինք են, ինչի պատճառով նրանց շուրջ զարգացող իրադարձությունները հանրային հետաքրքրության առարկա են դարձել։ Բայց միևնույն ժամանակ պետական մարմինները. ՀՀ ՆԳՆ-ն և Քննչական կոմիտեն հրաժարվում են հրապարակել որևէ մանրամասն այս դեպքի մասին՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության և նախաքննության գաղտնիության պահանջներին։

Նշենք, որ հրապարակված տեղեկությունները հիմնված են կողմերի հայտարարությունների և «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների հաղորդած տվյալների վրա։ Գործի շրջանակում որևէ անձի մեղավորությունը հաստատված չէ, և գործում է անմեղության կանխավարկածը՝ մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։ Գուցե քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանին փորձում են լռեցնե՞լ նոր սկանդալով և վարույթներով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում