Ներքին 3 տարի առաջ - 10:02 03-03-2023

Սարսափելի թանկացումներ՝ ծաղկի շուկայում

Մարտի 8-ին ընդառաջ ծաղիկների շուկայում սարսափելի թանկացումներն արդեն իսկ սկսվել են։

Մասնավորապես, պետք է նկատել, որ այս տարի կարծես մանուշակի, ձնծաղիկի դեֆիցիտ է, սրանք այն ծաղիկներն են, որոնք սովորաբար նվիրում ենք միմյանց գարնան առաջին օրը, համեմատաբար մատչելի են և գեղեցիկ՝ գարուն ավետող։

Ինչ վերաբերում է կակաչներին, ապա գները սկսվում են 600-ից և այդպես աճում, սա նշանակում է, որ միջին, ոչ շատ ճոխ փունջ գնելու համար առնվազն մի 8000-10000 դրամ պետք է նախատեսել։

Վարդերը ևս թանկացել են, ամենակարճ վարդն արժե 300 դրամ, այսպիսի վարդերի դեպքում առնվազն 20-30 հատ պետք է վերցնել, որպեսզի փունջ ստացվի։ Իսկ միջին չափի վարդերը արդեն իսկ դարձել են 800-1000 դրամ։

Եվ սա դեռ մարտի սկզբի գներն են, սարսափելի է մտածել, թե ինչ կլինի մարտի 8-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը