87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 1 օր առաջ - 22:47 21-11-2026

Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆը հայտարարել է ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

Դենիս Ջորկաեֆը հայտնել է, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ 2026 թվականի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։

«Սիրելի՜ հայրենակիցներ, ֆուտբոլասերներ,

Պատիվ ունեմ հայտնելու, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ 2026 թվականի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։

Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։

Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։

Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ։ Եղել եմ ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ Ֆրանսիայում զբաղեցրել եմ փոխքաղաքապետի պաշտոնը, ինչպես նաև աշխատել եմ որպես ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական։ Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին։

Ես տեղափոխվում եմ Հայաստան՝ այստեղ ապրելու, աշխատելու և ձեզ հետ միասին մեր ֆուտբոլի ապագան կառուցելու համար։ Սովորում եմ հայերեն, ամեն օր ավելի մոտիկից ճանաչում հայրենիքս ու համոզվում՝ միասին շատ բան կարող ենք անել։

Հատկապես ուրախալի է, որ շուրջ երեք տասնյակ մարդիկ ցանկություն են հայտնել դառնալու ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Այս մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, թե որքան մարդիկ են պատրաստ պատասխանատվություն ստանձնել մեր ֆուտբոլի համար։

Որպես անկախ թեկնածու՝ ես ունեմ հայկական ֆուտբոլի զարգացման հստակ տեսլական և 2027–2031 թվականների ծրագիր, որը մանրամասն կներկայացնեմ առաջիկա օրերին։ Պատրաստ եմ լսելու, համագործակցելու և բոլորի հետ միասին հայկական ֆուտբոլն առաջ տանելու։

Շնորհակալություն եմ հայտնում «Սյունիք» ֆուտբոլային ակումբին՝ վստահության համար, և բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցելու ինձ այս ճանապարհին։

Բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն։

Հաղթանա՛կ Հայաստանին»,- գրել է Դենիս Ջորկաեֆը։