Ուղիղ եթեր
Մամուլ 35 րոպե առաջ - 14:00 16-11-2026

Ռինգ Հ1-ի եթերում, Սևանում ողբերգություն, հարված Ղրիմի կամրջին, Ավինյանի ֆանտաստիկ մտքերը

Ազգային ժողովում այսօր ժամը 11:00-ից մեկնարկում են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հալածանքների և իրավական երաշխիքների թեմայով։ Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 12-ին, պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մերժել էր ընդդիմության ներկայացրած համանուն հայտարարության նախագիծը, և այժմ ընդդիմությունը հարցը տեղափոխել է լիագումար նիստերի դահլիճ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ ընթացող գործակարգավարական խորհրդակցությանը հնչել են մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու մի քանի ուշագրավ առաջարկներ։ Ավինյանի համոզմամբ՝ Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը պայմանավորված է ոչ թե շենքերի կառուցմամբ, այլ մայրաքաղաքում աշխատատեղերի կենտրոնացմամբ, ուստի մարզերում պետք է առաջնահերթ կենտրոնանալ աշխատատեղերի ստեղծման վրա։ Բացի այդ, քաղաքապետը հայտարարել է, որ երեխաները պետք է հաճախեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցները՝ ոտքով հասնելու և քաղաքի մի ծայրից մյուսը ամենօրյա տեղաշարժերը նվազեցնելու համար։ Նրա խոսքով՝ աշխարհի շատ երկրներում բնակարանների գները պայմանավորված են հենց տվյալ տարածքում գործող դպրոցներով, և Երևանում նույնպես անհրաժեշտ է կարգավորել այս համակարգը։

Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի շրջանակում Պնոմպենում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի հանդիպումը։ Կառավարության հաղորդագրության համաձայն՝ չնայած երկու երկրների միջև առկա աշխարհագրական պատկառելի հեռավորությանը, ղեկավարները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու առկա ներուժի իրացմանը միտված քայլերը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են նաև գագաթնաժողովի արդյունավետ ընթացքն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խաղաղության շուրջ։

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. այսօր առավոտյան՝ ժամը 08:10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, և հնարավոր է՝ ներսում մարդ կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները, մարելով կրակը, բնակարանում հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի։ Նախնական տեղեկություններով՝ մահացածը հաշմանդամություն ունեցող անձ էր։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են մահացածի ինքնությունն ու հրդեհի հանգամանքները։

Աշխարհաքաղաքական մեծ ինտրիգ Չինաստանում. Սպիտակ տունն ու Պեկինը պաշտոնապես հաստատել են, որ նոյեմբերի 19-ին Շենժենում մեկ սեղանի շուրջ կնստեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում կայանալիք այս եռակողմ հանդիպումն արդեն իսկ ուշագրավ է իր ձևաչափով՝ այն անցկացվելու է առանց նախապես համաձայնեցված օրակարգի։ Ինչպես փոխանցում է Financial Times-ը, գերտերությունների ղեկավարները կենտրոնանալու են միջուկային սպառազինությունների վերահսկողության, միջուկային զենքի տարածման և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Իսկ ահա ուկրաինական հակամարտության կարգավորումը, որին սպասում էր ողջ աշխարհը, այս հանդիպման օրակարգում նախատեսված չէ։

Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ղրիմի կամրջին։ Տեղեկությունը հաստատել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ նշելով, որ հարվածի հետևանքով կամրջով տրանսպորտային երթևեկությունը Մոսկվայի ժամանակով գիշերվա ժամը 02:00-ից դադարեցվել է, և սահմանափակումները կպահպանվեն առնվազն մինչև օրվա կեսը։ Միջադեպը խաթարել է նաև երկաթուղային հաղորդակցությունը. Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Ադլերից դեպի Կերչ ուղևորվող չորս մարդատար գնացքներ գրաֆիկից հետ են ընկել՝ ուշանալով 2-ից մինչև 4,5 ժամ։

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ