Ուղիղ եթեր
Ներքին 34 րոպե առաջ - 14:01 16-11-2026

Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան

Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան։

Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցությունը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում․

«Բացառիկ հայրենասեր, սկզբունքային, աշխատասեր բոլորի համայնքապետը ոչ միայն Փարաքար համայնքում, այլև ամենուր սիրված ու գնահատված էր իր մարդկային վեհ որակների, արժանապատիվ ու հզոր կեցվածքի շնորհիվ։

2025 թ. մարտին, արժանանալով ընտրողների մեծամասնության վստահությանը՝ ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար և կառավարման հինգ ամիսների ընթացքում ոչ միայն արագ լուծում տվեց տարիներով կուտակված խնդիրներին, այլև կարողացավ միավորել բոլորին՝ հանուն համայնքի զարգացման, հանուն հայրենիքի հզորացման՝ դառնալով բոլորի համայնքապետը։

Սակայն մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը՝ կիսատ թողնելով իր նվիրական երազանքները, բազմաթիվ սկսած ու նախատեսված գործեր։

Մինչև այժմ էլ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ՝ պատվիրատուները, աջակիցները շարունակում են մնալ ազատության մեջ։

Վալոդյան հոգատար հայր ու ամուսին էր, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր։

Ծնունդդ շնորհավոր, լավագույն ընկեր․․․»։

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ