Սպորտ 15 րոպե առաջ - 16:40 10-11-2026

ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանը կառաջադրի իր թեկնածությունը. armsport.am

Armsport.am -ը գրում է․ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին։

Իր ուղերձում Ղազարյանը նախ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին վստահության և իր թեկնածությունն առաջարկելու համար՝ շեշտելով, որ իր որոշումն ինքնանպատակ չէ կամ անձնական հավակնությունների հարց, այլ պայմանավորված է հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվությամբ։

Նա ընդգծել է, որ ունենալով ֆուտբոլային երկարամյա փորձ՝ ներսից է տեսնում առկա խնդիրներն ու հնարավորությունները, որոնք իրացնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, մասնագիտական կառավարում և հստակ ռազմավարություն։

Որպես գլխավոր առաջնահերթություններ՝ նախկին ֆուտբոլիստն առանձնացրել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումն ու ակումբների հետ արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով կազմակերպչական հարցերին՝ Ղազարյանը սկզբունքային է համարել ընտրական ողջ գործընթացի արդար և թափանցիկ անցկացումը՝ կոչ անելով հայկական ֆուտբոլի բոլոր սերունդների ներկայացուցիչներին, մասնագետներին ու ակումբներին համախմբվել այս նախաձեռնության շուրջ:

Նրա խոսքով՝ մեկ մարդը չի կարող լուծել տարիներով կուտակված խնդիրները, ուստի անհրաժեշտ է ձևավորել պրոֆեսիոնալ թիմ և ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, որը կվայելի ֆուտբոլային ողջ հանրության վստահությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը (First Armenian Front) պահանջել էր ՀՖՖ ներկայիս ղեկավարության հրաժարականը և հայտարարել, որ առաջիկա ընտրություններում որպես նախագահի միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։

armsport.am

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել