Իննա Խոջամիրյանի ուշագրավ հրապարակումը՝ Վահե Զիրոյանի նոր երգի շուրջ քննարկումների առիթ է ստեղծել։
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Թեև նա նախընտրում է անձնական կյանքի մանրամասները չհանրայնացնել և վերջին շրջանում զերծ է մնում հարցազրույցներից, նրա յուրաքանչյուր հրապարակում հաճախ դառնում է քննարկումների առիթ։
Օրեր առաջ դերասան Վահե Զիրոյանը ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը, որոնք անմիջապես հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։ Հատկանշական է, որ երգը տարիներ առաջ նվիրված է եղել Իննա Խոջամիրյանին և հնչել է նաև դերասանուհու ծննդյան օրվա առթիվ։
Այս անգամ, սակայն, երգի նոր տարբերակում որոշակի փոփոխություններ են նկատվել, ինչն էլ ավելի է մեծացրել հետաքրքրությունը ստեղծագործության նկատմամբ։ Երգի և տեսահոլովակի հրապարակումից հետո սոցիալական ցանցերում կրկին ակտիվացել են նախկինում լայնորեն քննարկված սիրո պատմության և զույգի բաժանման մասին խոսակցությունները։
Իննա Խոջամիրյանը, այնուամենայնիվ, չի շտապել արձագանքել ստեղծված իրավիճակին կամ որևէ մեկնաբանություն տալ։
Փոխարենը դերասանուհին իր սոցիալական էջերում նոր ֆոտոշարք է հրապարակել՝ այն ուղեկցելով ուշագրավ գրառմամբ.
«Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»։
Դերասանուհու այս խոսքերը ևս անմիջապես գրավել են հետևորդների ուշադրությունը։ Արդյոք հրապարակումն ինչ-որ կերպ առնչվում է վերջին օրերին իր անվան շուրջ ծավալված քննարկումներին, Իննան չի հստակեցրել։ Նա, ինչպես և նախկինում, նախընտրել է անձնական հարցերի շուրջ լռություն պահպանել՝ հանրությանը թողնելով սեփական մեկնաբանությունների հնարավորությունը։