Մամուլ 2 ամիս առաջ - 08:44 27-08-2026

Վահե Ղազարյանը փորձում է Փաշինյանի հետ բանակցել, որ ՊՆ նախարարի ընտրությունն իր վրա կանգ առնի

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը Տավուշում, եղբոր անունով ապօրինաբար սեփականացված հողատարածքում հանգստյան գոտի է կառուցում, հույսը չի կտրել, որ կվերադառնա պետական աշխատանքի: Ի դեպ, Դիլիջան ազգային պարկի տարածքից տրամադրված այդ հողամասի հետ կապված՝ դատախազությունը գրություն էր ուղարկել համայնքապետարանին, որ դիմեն դատարան` հետ վերցնեն համայնքային հողը: Կրկին պետական համակարգ վերադառնալու համար էլ Վահե Ղազարյանը պաշտոնաթողությունից հետո լռել է` ոչ մի քննադատական խոսք չի ասել, ընտրությունների ժամանակ աշխատել է ՔՊ-ի համար, ցանկացած առիթով Փաշինյանին հրավիրում է ուտել-խմելու:

Որոշ ժամանակ առաջ Իջևանում խոսում էին, որ նա ուզում է ԱԱԾ տնօրեն նշանակվել, իսկ հիմա` քանի որ պաշտպանության նախարարի հրաժարականի թեման է շրջանառվում, և հայտնի է, որ Սուրեն Պապիկյանին Փաշինյանը ձեռք չի տալիս, ըստ էության, մի պատճառով` հարմար թեկնածու չի գտնում, ուստի Ղազարյանը սկսել է ակտիվորեն «աշխատել» այս ուղղությամբ: Մեր աղբյուրի խոսքով` նա այժմ փորձում է Փաշինյանի հետ բանակցել, որ պաշտպանության նախարարի պաշտոնի հարցում ընտրությունն իր վրա կանգ առնի: Վերջերս որդու բանակի խնջույքին էլ Փաշինյանին հրավիրել էր այդ հեռահար նպատակով»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է