ԵՄ շուկա արտահանումն այս տարի ավելացել է 67 տոկոսով, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ հրապարակել էր այն երկրների ցանկը, որտեղ արտահանում են իրականացրել. «ԵՄ շուկա մենք միշտ արտահանել ենք, սակայն այստեղ հարցերը վերաբերում են տեմպերին և ծավալների աճին։
Արտահանել ենք տարբեր ապրանքներ՝ պտուղ-բանջարեղեն, գյուղատնտեսական մթերքներ, սարքեր-սարքավորումներ, տեխնոլոգիական արտադրանքներ։
Արտահանման լայն դիապազոն կա»։