Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 12:15 06-11-2026

«Խաչքարային դիվանագիտությանը պետք է վերջ տալ». Պապոյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքների մասին

Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, և այլ ազդեցության գործոններ չլինեն, երկրի տնտեսական աճը կարող է նվազել 0.65 տոկոսային կետով․ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այսինքն, եթե տնտեսությունը պետք է աճեր 6.5 տոկոսով, կաճի 6 տոկոսով»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ կլինեն և՛ բացասական, և՛ դրական գործոններ. «Դա այնքան բարդ է»։

Նա կրկին հիշեցրեց, որ անցած տարի տնտեսական աճը կազմել է 7.2 տոկոս, իսկ, օրինակ, 2016 թվականին՝ 0.2.
«Այդ 0.2-ի պատասխանը մենք արդեն տվել ենք։ Բա ինչի՞ այն ժամանակ 7.2 տոկոսով չէր աճում։

Անցած տարի աշխարհի տնտեսությունը զարգացել է մոտ 3 տոկոս, մենք 7.2, այսինքն՝ մենք ավելի քան 2 անգամ աշխարհից ավել ենք զարգացել։

2016 թվականին աշխարհի միջին տնտեսական աճը եղել է 2.8 տոկոս, ՀՀ-ինը՝ 0.2, այսինքն՝ աշխարհից 14 անգամ պակաս։

Այդ 0.2-ի հաշիվը մեր ժողովուրդն արդեն փակել է։ Եթե քո տնտեսական աճն աշխարհից 14 անգամ ցածր է, դրա հաշիվը պետք է փակվեր։ Այդպիսի հաշիվ ՀՀ-ն էլ չի կարող փակել, քանի որ աշխարհից 2 անգամ առաջ է։

Լուծումը տնտեսությունն է։ Երեկ ինչի էի ասում, որ խաչքարային դիվանագիտությանը վերջ պետք է տրվի, որ ամեն մի դեսպան 2030 տարի ամեն մի երկրում իր արդյունավետությունը չչափեր տարին մի հատ ավելի բարձր խաչքար տեղադրելով, այլ չափեր տարին 10 տոննա ավելի հայկական արտադրության արտադրանքի արտահանումով, դրա հաշիվն էլ մեր ժողովուրդը չէր փակի»։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան