Արտաքին 2 տարի առաջ - 19:36 13-12-2023

Գերմանական ապրանքների արտահանումն ԱՊՀ երկրներ կտրուկ աճել է

Գերմանիայի վիճակագրության դաշնային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրներ գերմանական ապրանքների արտահանումը զգալիորեն աճել է։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ 2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում այդ երկրներ ապրանքների արտահանումն աճել է 30 տոկոսով՝ հասնելով 7,3 մլրդ եվրոյի։ Միևնույն ժամանակ, Գերմանիայից Ռուսաստան ապրանքների մատակարարումները նվազել են 39,1 տոկոսով ՝ հասնելով 7,6 միլիարդ եվրոյի:

Դիտորդները կարծում են, որ եվրոպական ապրանքները Ռուսաստան են հասնում ԱՊՀ երկրների միջոցով ՝ շրջանցելով Եվրամիության կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի համար սահմանված պատժամիջոցները:

ԱՊՀ երկրներից գերմանական արտահանման մեծ մասը բաժին է հասել Ղազախստանին. աճը կազմել է 32 տոկոս ՝ հասնելով 2,8 մլրդ եվրոյի (51-րդ տեղը ներմուծող երկրների շարքում): Տարվա ընթացքում ամենից շատ աճը գրանցել է Գերմանիայի և Ղրղզստանի առևտուրը՝ 180,1 տոկոս։

ԱՊՀ երկրներ մատակարարումների հիմնական մասը կազմել են գերմանական ավտոմեքենաները և դրանց պահեստամասերը։ Այս ոլորտում արտահանումն աճել է 65 տոկոսով ՝ հասնելով 2,1 մլրդ եվրոյի։

Արտահանման այլ կարևոր պարագաներ են արդյունաբերական սարքավորումները և քիմիական արդյունաբերության արտադրանքները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․