Ներքին 12 րոպե առաջ - 10:00 24-11-2026

Ձախողած փոխնախարարը` ներդրումային ընկերության տնօրեն

Հատկապես «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության անփառունակ ներկայացվածության գլխավոր մեղավոր էր համարվում Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ով որոշ ժամանակ անց հեռացավ պաշտոնից։

Այս փոխնախարարը, բացի հիշյալ ցուցահանդեսից, մամուլի էջերում հայտնվել է նաև մեկ այլ կոռուպցիոն սկանդալով․ իր համակարգման ներքո գտնվող, ներդրումային ծրագրեր իրականացնող «Ռիդ» ՍՊԸ֊ում աշխատում էր նաև փոխնախարարի կինը։

Հավելենք, որ Տերյանի կինը` Յուլիա Տերյանը, այդ նույն տարիների աշխատել է նաև ամուսնու հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ֊ում։

Այժմ Նարեկ Տերյանը «Ինքոր» (նախկին՝ «Ռենեսսա») ՓԲԸ տնօրենն է։

Հավելենք, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի երբեմնի նախագահ Գևորգ Մուրադյանը թերևս միակ շահած կողմն է «Էքսպո 2020 Դուբայ» բազմամիլիոն միջոցառումից, քանի որ նրա ֆիրմաների միջոցով են իրականացվել պետական բյուջեից դեպի Էքսպոյի ցոցահանդես հոսող տասնյակ միլիոնավոր դրամները։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը