«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գեւորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել, «մատնիչներ» գտնել, որոնք Փարսյանի դեմ հաղորդում կտան։
Մեզ ասացին, որ այդ գործընթացին ակտիվորեն ներգրավված է ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որ հատկապես փորփրում է Կապանի համայնքապետարանի գնումների գործընթացը, փորձում է գտնել մարդիկ, որոնք դժգոհ են կամ ինչ-որ բողոքներ ունեն։
Շաբաթներ առաջ գրել էինք, որ ՔՊ-ն ուզում է Փարսյանի դեմ կեղծ ընդդիմադիր թեկնածու մտցնել խաղի մեջ, որ ՔՊ-ի հիմնական թեկնածու Նարեկ Բաբայանի հետ գոնե հետընտրական կոալիցիայով իշխանությունը Կապանում վերցնելու շանս ունենան, սակայն դա չհաջողեց, հիմա այլ կեղտոտ օպերացիաներ են ծրագրում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։