Մամուլ 1 ժամ առաջ - 07:50 06-11-2026

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։

Բանն այն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրված Վլադիմիր Վարդանյանն ու ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը չկարողացան անհրաժեշտ ձայներ հավաքել, և Սահմանադրական դատարանը մնաց առանց նախագահի։

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ՍԴ-ում իրավիճակն այնքան է փոխվել, որ Էդգար Շաթիրյանի առաջադրման դեպքում հենց նա կարող է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ դատավորների շրջանում Շաթիրյանի օգտին կոնսենսուս է ձևավորվել, և այս անգամ ընտրությունը կարող է ավարտվել նրա հաղթանակով։

Սակայն ՍԴ-ում իրավիճակը բավականին գերլարված է։ Բանն այն է, որ իշխանությունները նախապես ակնկալել են, որ Վլադիմիր Վարդանյանը, որը Ազգային ժողովից տեղափոխվել էր Սահմանադրական դատարան, ի վերջո կդառնա իշխանության նախընտրած թեկնածուն՝ ՍԴ նախագահը։ Ըստ էության, նրա տեղափոխությունը խորհրդարանից ՍԴ դիտարկվել է որպես իշխանության կողմից որոշակի քաղաքական հաշվարկի մաս։

Սակայն, մեր բացառիկ տեղեկություններով, ՍԴ-ում խաղաթղթերը լիովին խառնվել են իրար։ Էդգար Շաթիրյանի՝ վերջին տարիների աշխատանքը դատարանում, կարծես թե, նրան թույլ է տվել ամրապնդել դիրքերը և ստանալ դատավորների ավելի մեծ աջակցությունը։

Հատկանշական է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանից որևէ հստակ ազդակ չկա, թե ՍԴ նախագահի պաշտոնում պետք է ընտրվի Վլադիմիր Վարդանյանը։ Եվ հենց այս անորոշությունն է ավելի սրում իրավիճակը։

Այսպիսով, այսօր Սահմանադրական դատարանում սպասվող ընտրությունը կարող է վերածվել իշխանության ակնկալիքների և դատավորների իրական ընտրության բախման։ Եթե Էդգար Շաթիրյանը կրկին առաջադրվի, ապա, ըստ մեր աղբյուրների, նա ունի ՍԴ նախագահ դառնալու լուրջ հնարավորություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը