Մամուլ 1 ժամ առաջ - 07:37 06-11-2026

Աննախադեպ նիստ է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը:

Ընդդիմադիր պատգամավորներից քննարկմանը մասնակցել են միայն «Հայաստան» դաշինքի անդամներ Գեղամ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը, ՔՊ-ականներից էլ հաշված պատգամավորներ են ներկա գտնվել: Սակայն խորհրդարանականներն ասում են, որ իրավապահ եւ ուժային մարմինների ղեկավար կազմի մասնակցությունը հանձնաժողովային ֆորմատում, կարելի է ասել, աննախադեպ է։

Գաղտնիք չէ, որ ՔՊ-ում Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ կա ակնհայտ վերաբերմունք, որ պատգամավորն իր տեղում չէ եւ կապ չունի այդ պաշտոնի հետ, ուստի Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել, որ հակառակում համոզի, եւ նման ներկայանալի կազմով հանդիպումն այդ պատճառով է կայացել։ Ինչ վերաբերում է քննարկման բովանդակությանը, մեզ ասացին, որ բարձրաստիճան հյուրերն առանձնապես սենսացիոն բացահայտումներ չեն արել, կրկնել են Փաշինյանի առաջ քաշած վարկածը, որ կատարվածն ընդամենը կրիմինալ հանցագործություն է` դիվերսիա չէ, ինչպես նաեւ՝ ընդունել են, որ տարբեր կառույցներ կարող էին եւ հետագայում պետք է ավելի համակարգված գործեն նման դեպքերում, որ սահմանախախտներին շուտ հայտնաբերեն։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը