Մամուլ 1 ժամ առաջ - 08:28 06-11-2026

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ՝ նպատակը նաև երևանցիների վստահությունը շահելն ու սեփական պաշտոնն ամրապնդելն է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետ դառնալու նպատակ ունի Ալեն Սիմոնյանը։ Նույն պաշտոնին հավակնելու մասին տեղեկություններ են շրջանառվում նաև վարչապետի նախկին օգնական, Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանի առնչությամբ։ Այսպիսով, Ավինյանի աթոռի համար հնարավոր մրցակցությունը հասունանում է հենց իշխանության ներսում։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը պատրաստվում է հայտարարել Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը 2028 թվականի սկզբին մեկնարկելու մասին։ Մինչ այդ դարձյալ նախատեսվում է իրականացնել նախագծման աշխատանքները։ Նկատենք, որ մոտ 8 տարի է՝ ՔՊ-ն խոսում է Աջափնյակի մետրոյի մասին, սակայն նախագծումից այն կողմ հարցը առաջ չի շարժվում։

Քաղաքապետի թիմը քննարկում է նաև էստակադաների կառուցման, ճանապարհների վերանորոգման և խցանումների նվազեցման խոշոր ծրագրեր։ Բայց էլի դեռ չկան լուրջ առաջընթացի քայլեր։

Երևանցիների՝ տարիներով չլուծված խնդիրներն այսպիսով հայտնվում են նաև իշխանության ներքին մրցակցության օրակարգում։ Ընտրություններին դեռ երկու տարի կա, բայց Ավինյանն արդեն սկսել է սեփական դիրքերի ամրապնդումը։

Հարցն այն է՝ մինչև ընտրություններ երևանցիները կտեսնե՞ն այդ ծրագրերի արդյունքը, թե՞ հերթական խոստումները կծառայեն քաղաքապետի աթոռը պահելուն։

Չմոռանանք՝ Ավինյանի դերը հետհեղափոխական ամենամեծ ծրագրի ձախողման մեջ. ԱՆԻՖ հիմնադրամը մոտ 70 մլն դոլար մսխեց, լուծարվեց, որի ղեկավարը նույն Ավինյանն էր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը