Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 14:40 03-11-2026

Նոր կենսաչափական անձնագիր ստանալիս հին անձնագիրը դառնում է անվավեր․ ՆԳՆ-ն պարզաբանում է


Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը, ի՞նչ անել, եթե հին անձնագրում վիզա կա, նոր անձնագիր ստանալիս պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը։ Այս հարցերին է ՆԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում անդրադարձել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ձեր փաստաթղթերը շարունակում են վավեր մնալ մինչև դրանց ժամկետի ավարտը։ Բայց եթե ունեք հին կապույտ անձնագիր և ցանկանում եք ստանալ նոր կարմիր կենսաչափական անձնագիր, կարող եք դիմել և ստանալ այն։ Պարզապես հիշեք՝ նոր անձնագիր ստանալուց հետո հինը դառնում է անվավեր։ Այն կդակվի և կվերադարձվի Ձեզ։

Իսկ ի՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք։ Վիզան շարունակում է գործել։

Պարզապես ճամփորդելիս Ձեզ հետ պետք է ունենաք և՛ նոր անձնագիրը, և՛ հինը, որում առկա է վիզան՝ հաշվի առնելով նաև տվյալ երկրի մուտքի կանոնները։

Նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը։ Այո՛, 16 տարին լրացած քաղաքացիների համար այն պարտադիր է, իսկ մինչև 16 տարեկանների համար՝ ոչ։ Իսկ եթե նույնականացման քարտը հին նմուշի է, խնդիր չկա․ եթե այն վավեր է, փոխարինելու կարիք չկա։

Պարզապես Ձեր վավեր նույնականացման քարտով ակտիվացրեք խիստ նույնականացումը, որպեսզի նախագրանցումն ավելի հեշտ լինի»,- ասել է Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ՆԳՆ-ի իրազեկումները շարունակական են լինելու։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է