ԱՄՆ-ի առնվազն 11 նահանգում Հելոուինի տոնական հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային հրաձգությունների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, իսկ տասնյակ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ արյունալի միջադեպեր են գրանցվել Տեխասում, Ֆլորիդայում, Կալիֆոռնիայում, Միսիսիպիում և մի շարք այլ նահանգներում: Կրակոցների մեծ մասը տեղի է ունեցել մարդաշատ տոնական երեկույթների, գիշերային ակումբների և ուսանողական հավաքույթների ժամանակ:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ բռնության կտրուկ աճի պատճառ են դարձել կենցաղային վեճերն ու կոնֆլիկտները, որոնք վերածվել են զինված բախումների:
Այս պահին իրավապահները շարունակում են միջադեպերի հետաքննությունը, մի շարք քաղաքներում ընթանում են կասկածյալների որոնողական աշխատանքները: