Թրամփների Հելոուինը Սպիտակ տանը․ խորհրդային տանկիստ, փտած բանան և նախագահական ինքնաթիռ։
Դոնալդ և Մելանյա Թրամփների կազմակերպած Հելոուինի տոնակատարությունը Սպիտակ տանը լի է եղել անսովոր անակնկալներով։ Հյուրերի շարքում առանձնացել են խորհրդային տանկիստի համազգեստով տղան, ռուսական ժողովրդական տարազով աղջիկն ու նույնիսկ փտած բանանի կերպարանքով ներկայացած երեխան։
Ուշադրության է արժանացել նաև Թրամփի պատկերով գիշերազգեստով և MAGA գրությամբ գլխարկով պատանին։ Մեկ այլ փոքրիկ ներկայացել է ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի կերպարանքով, իսկ նախագահը նրա պատրաստած պայմանական «պատմական փաստաթղթի» վրա ինքնագիր է թողել։
Երեխաներին բաժանել են Hershey's-ի հատուկ փաթեթավորմամբ շոկոլադներ՝ ԱՄՆ նախագահի կնիքով և Դոնալդ ու Մելանյա Թրամփների ոսկեգույն ինքնագրերով։ Տոնակատարության ընթացքում Սպիտակ տան վրայով անցել է նաև Air Force One նախագահական ինքնաթիռը՝ միջոցառմանը հաղորդելով ևս մեկ անսպասելի դրվագ։