Մամուլ 1 ժամ առաջ - 08:23 31-10-2026

Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական ընտրություններից երկու տարի առաջ արդեն նախընտրական գործընթացների մեջ է: Նա համատիրություններն է կարգի բերում, յուրայինների նշանակում՝ ազատվելով հակաիշխանական տարրերից: Նաեւ փիառ ռիլեր է նկարում, երեկ էլ ԵԱՍՄ հագուստով մայրաքաղաքում անձամբ աղբ էր հավաքում եւ անցորդներին սիրալիր հորդորում, որ աղբ չթափեն։

Երեկ՝ աղբահավաքության ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել․ քաղաքացիներից մեկը մոտեցել է Ավինյանին, տեսանկարահանել ու հիշեցրել, որ Ստեփանակերտն էր ամենամաքուր քաղաքը, որն իրենք հանձնեցին, եւ պետք չէ շոու անել հիմա:

ՔՊ-ում կատակում են, որ վաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի, միայն թե իրեն դիտարկեն այդ պաշտոնում։ Բանն այն է, որ ՔՊ վերնախավն արդեն սկսել է քաղաքապետացուների քաստինգը, որպեսզի մինչեւ 2028 թվականը ժամանակ ունենա դրական իմիջ կերտել ընտրված թեկնածուից, եւ նախորդ ընտրությունների խայտառակությունը չկրկնվի: Գրվել է արդեն, որ ԱԽՔ Ալեն Սիմոնյանն էլ է հավակնում քաղաքապետի պաշտոնին, որը, կարելի է ասել, նրա մանկության երազանքն է` դեռեւս Հայկ Մարությանի ժամանակներից, սակայն Փաշինյանը նախապատվություն տվեց Կարգին Հայկոյին։ Սրանով է նաեւ պայմանավորված Ավինյանի արտասովոր ակտիվությունը: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Ալեն Սիմոնյանի գնացքն արդեն գնացել է»։

Մանրամասները՝ թերթի ասյօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն