Ներքին 4 տարի առաջ - 16:03 28-12-2021

Կարճ ժամանակ անց Սևանը կազատվի կապանքներից. լիճը մաքրելու համար նոր տեխնիկան տեղ է հասել

Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկան տեղ է հասել: Նոր բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկան ու բեռնատարը հնարավորություն կտան մեծ թափով իրականացնել ջրածածկ տարածքների մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։

«Այս պահին մաքրվում են ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի հատվածները: Ապամոնտաժվելու են նաև 1901.5 մետր նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինությունները, հանգստի գոտիների պարիսպները, քարաշեն կիսակառույցները, երկաթյա տնակներն ու տաղավարները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լճի ափամերձ հատվածները «Սևան» ազգային պարկն այժմ մաքրում է սեփական ուժերով: Նախորդ տարի իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ կապալառուի կողմից կատարված մաքրման աշխատանքներ արդյունավետ չեն եղել:

2022 թվականին կառավարության միջոցներով տեխնիկայի քանակը կհամալրվի: Կարճ ժամանակ անց Սևանը կազատվի կապանքներից և նոր տեսքով կներկայանա հանրությանը։

Հիշեցնենք, որ 2021–ի հունվարի 26-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր` Սևանի ափամերձ տարածքները 1900 մետր նիշից ցածր գտնվող ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունները պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններում չարաշահումներ են թույլ տվել։

Նա նաև նշել էր, որ այդ փաստերով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, իսկ չվճարված գումարները վերադարձվել են պետական բյուջե։

Նշենք, որ ջրածածկ անտառաշերտի ու ապօրինի կառույցների ապամոնտաժման համար ՀՀ կառավարությունը 2020 և 2021 թվականներին հատկացրել է 208 միլիոնական դրամ։ 2020 թ․ տարեկան ծրագրով նախատեսված էր մաքրել 271 հա ափամերձ տարածք, 2021-ի տարեկան ծրագրով` ևս 371 հա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում