Արտաքին 3 ժամ առաջ - 16:37 30-10-2026

Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական չի տա 69 մարդու կյանք խլած գնացքի վթարից հետո

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է, որ հրաժարական չի տա 69 մարդու կյանք խլած գնացքի վթարից հետո՝ չնայած հնչող կոչերին։

«Ինչ վերաբերում է հրաժարականի կոչերին, ապա ես հարգում եմ բոլոր կարծիքները։ Սակայն կարծում եմ, որ նմանատիպ որոշումները պետք է գնահատվեն փաստերի հիման վրա և ոչ թե բացառապես պահի ազդեցության կամ ճնշման ներքո», — ասել է նա լրագրողներին:

Պուենտեն հայտարարել է, որ պատասխանատվություն ստանձնելու իր ձևը վթարի պատճառների հիմնավոր ուսումնասիրությունն է։ Նա նաև հայտնել է, որ մինչև հետաքննության ավարտը մեղքը չի բարդի աշխատակիցներից որևէ մեկի վրա։

«Ես մտադիր չեմ թաքնվել ուրիշի մեջքի հետևում, առավել ևս, որ թաքցնելու ոչինչ չունեմ», — հայտարարել է նա։
Հոկտեմբերի 28-ին Իսպանիայի Տոլեդո նահանգում բախվել էր երկու ուղևորատար գնացք. միջադեպը տեղի էր ունեցել համակարգչային խափանման հետևանքով, որի պատճառով անջատվել էր անվտանգության համակարգը։ Ըստ իշխանությունների տվյալների՝ զոհվել է 69 մարդ։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա