Ուղիղ եթեր
Արտաքին 52 րոպե առաջ - 20:54 29-10-2026

Քվեների 97,3%-ի հաշվարկից հետո Նեթանյահուի դաշինքը պահպանում է առաջատարի դիրքը. ԿԸՀ

Քվեների 97,3%-ի հաշվարկի արդյունքում Իսրայելի իշխող կոալիցիան՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, պահպանում է առաջատարի դիրքը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի ԿԸՀ տվյալներին:


Միաժամանակ ո՛չ կոալիցիան, ո՛չ էլ ընդդիմադիր դաշինքը նախկինի պես չեն կարողանում խորհրդարանական մեծամասնություն դառնալ, որն անհրաժեշտ է կառավարություն ձևավորելու համար:

ԿԸՀ տվյալների համաձայն՝ «Լիկուդ» կուսակցությունն այս փուլում կարող է 120-տեղանոց խորհրդարանում հավակնել ամենամեծ թվով աթոռների և ստանալ 27 մանդատ: Իշխող կոալիցիան ընդհանուր առմամբ առայժմ ստանում է 53 մանդատ: Գադի Այզենկոտի ընդդիմադիր գլխավոր «Յաշար» կուսակցությունը 21 մանդատով երկրորդ տեղում է:

Ընդդիմության դաշինքն այս փուլում ստանում է 48 մանդատ: Արաբական կուսակցությունների ցուցակը մեծությամբ երրորդ ուժն է (19 մանդատ): Իսրայելի խորհրդարանում 120 տեղ կա, ուստի մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 61 մանդատ: