Մենք Ատլանտյան օվկիանոսն անվանելու ենք Ամերիկյան օվկիանոս: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Միսիսիպի նահանգում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին Հանրապետական կուսակցության աջակիցների առջև ելույթի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մտածեք, մենք ունենք լիճ և ծոց: Հիմա մեզ անհրաժեշտ է գետ և օվկիանոս: Այնպես որ, ես մտածում եմ Ատլանտյան օվկիանոսի մասին, մենք այն անվանելու ենք Ամերիկյան օվկիանոս: Կարծում եմ, որ Եվրոպան հիացած կլինի»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե որ գետը կցանկանար վերանվանել, սակայն խոստացել է չփոխել Միսիսիպի գետի անվանումը:
Անցյալ շաբաթ Թրամփը պատմել է, որ Google-ին խնդրել է իր քարտեզներում Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Թրամփի օվկիանոս, սակայն ընկերության ղեկավար Սունդար Պիչայը մերժել է նրան:
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Մեքսիկական ծոցը և Օնտարիո լիճը վերանվանվել են համապատասխանաբար Ամերիկյան ծոց և Ամերիկա լիճ: Կարգադրությունները փոխում են դաշնային կառավարության կողմից և դաշնային քարտեզներում այս վայրերի հիշատակման կարգը:
Սակայն նախագահի պաշտոնում Թրամփի հաջորդները կարող են ստորագրել այս փոփոխությունները չեղարկող հրամանագրեր: