Ուղիղ եթեր
Ավելին 1 ժամ առաջ - 21:01 26-10-2026

89 հազար դոլար՝ մարդանման ռոբոտի համար․ այն արդեն շփվում է մարդկանց հետ

Նյու Յորքի այգում հայտնվել է 89 հազար դոլար արժողությամբ մարդանման ռոբոտը։ Այն երգում ու պարում է։

Հոկտեմբերի 25-ին Նյու Յորքի Բրուքլինի կամրջի այգում անցորդների ուշադրությունը գրավել է 89 հազար դոլար արժողությամբ մարդանման ռոբոտը, որը երգել է երեխաների համար, պարել և շփվել մարդկանց հետ։

Ինչպես գրում է New York Post-ը, ռոբոտը ներկայացրել է Կալիֆոռնիայում գործող Faraday Future ընկերությունը։

Փորձի ընթացքում ընկերության տեխնիկական տնօրեն Հոնգ Ռաոն ռոբոտը կառավարել է հեռակառավարման վահանակով։

Այցելուները հետաքրքրությամբ հետևել են ցուցադրությանը, իսկ մի խումբ կանայք լուսանկարվել են անսովոր հյուրի հետ։

Մշակողների նպատակն է ռոբոտին սովորեցնել իրական միջավայրում շփվել մարդկանց հետ։ Նրանց տեսլականով՝ ապագայում նման սարքերը կարող են օգտագործվել որպես դայակներ, ուսուցիչներ կամ ուղեկիցներ։

Սակայն առայժմ ռոբոտը դեռևս չի կարող ինքնուրույն խնամել երեխային․ այգում այն կառավարվել է մարդու կողմից։

Երեխաների հետ անվտանգ փոխազդեցության համար անհրաժեշտ են շատ ավելի բարդ հմտություններ, քան պարզապես քայլելը, երգելը կամ պարելը։

Այս ցուցադրությունը վկայում է, որ մարդանման ռոբոտների մշակումը գնալով մոտենում է առօրյա կյանքին, թեև դրանք որպես ընտանիքի լիարժեք օգնականներ օգտագործելու հեռանկարը դեռ բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են