Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է․ այստեղ աղքատ է բնակչության 43 տոկոսից ավելին։
Աղքատության, բարեգործության, նպաստների, սեփական գլխում աղքատությունը հաղթահարելու և անողոք ու անհաղթահարելի իրականության մասին
Oragir.News-ի հարցերին է պատասխանել «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը։
Նա տնակային ավանի բնակիչների, Շիրակի աղքատ գյուղերի ու քաղաքների խնդիրների հետ ամեն օր է առնչվում ու մեզ պատմել է աղքատության պատճառների մասին, նաև մատնանշել այն ուղղությունները, որ կարող են մեծապես լուծել աղքատության հարուցած շղթայական խնդիրները Շիրակում։
Թումասյանը նկարագրում է կապն աղքատության ու անբարոյականության, առողջական խնդիրների, հոգեկան ու մտավոր խեղումների, հայրական տներն անխնամ թողնելու, լքելու և կարիքին համակերպված ապրելու ողբերգության մասին։
Իսկ հարցազրույցի վերջում անում է արտասովոր լավատեսական իր դիտարկումը։
Մանրամասները` ֆիլմում։