Ներքին 55 րոպե առաջ - 16:58 25-10-2026

Գավառի Կարմիրգյուղ բնակավայրի 19/21 ընտրատեղամասում 30 քաղաքացի չի կարողացել ընտրել

Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի 19/21 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ մոտ 30 քաղաքացի չի կարողացել քվեարկել:

Այս մասին հայտնում է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:

Ընտրական օրենսգրքում կատարված այն փոփոխության պատճառով, որ վերջին 730 օրվա մեջ առնվազն 366 օրը մարդը պիտի ՀՀ-ում բնակված լինի, միայն այս ընտրատեղամասում 30 քաղաքացի զրկվել է իր ընտրելու իրավունքից:

Ամենից շատ դիտված