Ուղիղ եթեր
Սպորտ 6 ժամ առաջ - 14:26 23-10-2026

Աշխարհի առաջնության եզրափակչում խփած գոլերն ամենակարևորներից էին կարիերայումս․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր կարիերայի ամենակարևոր գոլերի մասին։

«Աշխարհի առաջնության եզրափակչում խփած գոլերը իմ կարիերայի ամենակարևորներից էին՝ իրենց նշանակության, առիթի և հանդիպումների մասշտաբի շնորհիվ։ Ես նաև շատ եմ գնահատում Չեմպիոնների լիգայի եզրափակչում և «Ռեալ Մադրիդի» դեմ «Բարսելոնայի» կազմում խփած գոլերը», — Մեսսիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում Լիոնել Մեսսին երկու գոլ խփեց։

Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց հոկտեմբերին։

armsport.am