Արտաքին 1 ամիս առաջ - 15:50 18-10-2026

Բելգիայի Լիեժում բողոքի ցույցերի 45 մասնակից է ձերբակալվել, այդ թվում՝ 12 անչափահաս

Բելգիայի Լիեժ քաղաքի ոստիկանությունը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալել է 45 մարդու։ Ձերբակալվածների թվում 12 անչափահաս կա, կիրակի օրը հայտնում է Belga գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության թարմացված տվյալներին։

Իրավապահ մարմինների տվյալներով, 40 մարդ ձերբակալվել է վարչական կարգով, ևս հինգը՝ քրեական վարույթի շրջանակում։ Շաբաթ երեկոյան ոստիկանությունը նաև արձանագրել է վանդալիզմի դեպքեր և հրկիզումներ հասարակական վայրերում։

Օրվա ընթացքում քաղաքում անցկացվել է ցույց՝ ընդդեմ կրթական քաղաքականության և բյուջետային ծախսերի կրճատման։ Առավոտյան Լիեժ-Գիյեմեն երկաթուղային կայարանի մոտ հավաքվել էր 200-ից 250 մարդ։ Ավելի ուշ ակցիայի մասնակիցները փակել են երթևեկությունը քաղաքի կենտրոնում և արգելափակել ավտոբուսային հաղորդակցությունը։
Ոստիկանության տվյալներով, մոտ 50 ցուցարարներից բաղկացած խումբը պիրոտեխնիկական արկեր է արձակել իշխան-եպիսկոպոսների պալատի ուղղությամբ։

Հավաքվածներին ցրելու համար իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Որոշ մասնակիցներ փորձել են բարիկադներ կառուցել։
Երեկոյան, ոստիկանության գնահատմամբ, քաղաքում իրավիճակը հանդարտվել է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը