Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի, «եվրոեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա), Եվրոհանձնաժողովի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների բանակցություններն ավարտվել են ժամկետից շուտ։ Այս մասին հայտնել է Kyiv Post-ի վաշինգտոնյան թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մայամիում բանակցություններն ավարտվել են նախատեսվածից շուտ։ Աղբյուրներն ինձ հայտնել են, որ երկրորդ օր չի լինի», - X-ում գրել է լրագրողը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, հոկտեմբերի 9-ին վեց ժամ տևած բանակցություններում քննարկվել են Ռուսաստանի և Եվրոպայի միջև անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման հնարավորությունները։ Կիևը հանդիպմանը ներկայացնում էին Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Վերխովնա Ռադայում «Ժողովրդի ծառա» ֆրակցիայի առաջնորդ Դավիթ Արախամիան և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։