Ներքին 1 տարի առաջ - 23:50 15-11-2025

Անհասանելի ընտրացուցակներ, ժամկետից շուտ շարված քվեաթերթիկներ․ «ՀայաՔվե»-ն մի շարք խախտումներ է արձանագրել

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Վաղարշապատում կայանալիք ՏԻՄ ընտրությունների համատեքստում մի շարք խախտումներ է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

Խախտումներ հետևյալն են․

«Վաղարշապատի 14/33 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի են ընտրողներին:



14/42, 14/26, 14/21, 14/06, 14/04, 14/03 տեղամասերում, խախտելով սահմանված կարգը, քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները և/կամ ծրարները դրված են սեղաններին:



14/38 տեղամասում ընտրացուցակներն անհասանելի են` փակցված են շենքի ներսում:

Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում է:

14/45 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի վայրում և սովորականից բարձր են փակցված:



14/09 և 14/22 տեղամասերում քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկներն արդեն իսկ շարված են սեղանի վրա, ինչն ընտրախախտում է:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է